Sunday, April 11, 2010

Հավի տապակա

Անհրաժեշտ է
 1 հավ

2 պղպեղ
3 լոլիկ
10 միջին կամ մանր չափի կարտոֆիլ
աղ, պղպեղ կարմիր և սև
2 պճեղ սխտոր

 Պատրաստման եղանակը
Հավը նախապես համեմել աղով, սև և կարմիր պղպեղով, ճզմած սխտորով և թողնել 30 րոպե:  Այդ ընթացքում մաքրել բանջարեղենը, պղպեղը և լոլիկը բաժանել 4 մասի  և ջեռոցը տաքացնել  220 C: Թավայի մեջ լցնել  յուղ, կենտրոնում տեղադրել հավը, շուրջը  տեղավորել կարտոֆիլը և մնացած բանջարեղենը և  աղով համեմել դրանք: Դնել ջեռոցը և եփել 60- 90 րոպե, կախված հավի չափսից: Եթե հավի բուդը դանակով ծակեք և դուրս եկող հյութը լինի պարզ առանց արյան, ուրեմն հավ պատրաստ է: Վրան կարղ եք քսել մի փոքր կարագ կամ թթվասեր, բարձր ջերմաստիճանում հավը կարմրեցնել և մատուցել:
Բարի ախորժակ:

No comments:

Post a Comment